top of page

«Համաձայնագիրը իրավական նախապայման է»․ Գոհար Մելոյան

  • 2 hours ago
  • 1 min read

Փաստաբան Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ է «123 համաձայնագիրը»


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ստորագրված միակ փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին, այսպես կոչված, «123 համաձայնագիրն» էր (Համաձայնագրի տեքստը դեռևս հրապարակված չէ):


«123 համաձայնագիրը» ԱՄՆ-ի Ատոմային էներգիայի մասին 1954 թվականի դաշնային օրենքի 123-րդ բաժնի (Section 123 of the U.S. Atomic Energy Act) հիման վրա կնքվող երկկողմ համաձայնագիր է, որը ստորագրվում է ԱՄՆ-ի և այլ պետության միջև և կարգավորում է քաղաքացիական (խաղաղ) նպատակներով միջուկային համագործակցությունը։ Այն սահմանում է իրավական շրջանակն ու վերահսկողական մեխանիզմները, որոնց պայմաններում Միացյալ Նահանգները կարող է համագործակցել այլ երկրների հետ միջուկային էներգիայի ոլորտում։


Առանց նման համաձայնագրի ԱՄՆ օրենսդրությունը չի թույլատրում քաղաքացիական միջուկային համագործակցություն։


Հետևաբար, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված «123 համաձայնագիրը» դեռես անհրաժեշտ իրավական նախապայման է՝ երկու երկրների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցությունը հնարավոր դարձնելու համար։


-Այն ինքնին որևէ կոնկրետ ներդրումային նախագիծ չի սահմանում, այդ թվում՝ ատոմակայանի կառուցման վերաբերյալ, և չի նախատեսում կողմերի կողմից իրականացվելիք պարտադիր ներդրումներ կամ ֆինանսական պարտավորություններ։


123 համաձայնագրի հաստատումից հետո (որն ԱՄՆ օրենսդրության համաձայն դեռ պետք է անցնի ԱՄՆ Կոնգրեսի հաստատումը) հայ և ամերիկյան ընկերությունները կարող են սկսել բանակցություններ միջուկային նախագծերի վերաբերյալ՝ նոր համաձայնագրեր կնքելու նպատակով։


Երկու օր առաջ փոխնախագահ Վենսին ներկայացրել է մոտավոր թվային շրջանակ՝ 9 միլիարդ դոլար (5 միլիարդ + 4 միլիարդ), որը պատկերում է, թե ինչքան կարող է վճարվել ԱՄՆ պետական մարմիններին և մասնավոր ընկերություններին՝ ապագայում կնքվելիք միջուկային պայմանագրի շրջանակում»

 
 
1/2657
bottom of page