top of page

Գազայում դպրոցի ուղղությամբ Իսրայելի հարվածի հետևանքով 30 մարդ է զոհվել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 6, 2024
  • 1 min read
ree

30 պաղեստինցի է սպանվել, մեծ մասը՝ երեխաներ և կանայք, Գազայի հատվածում գտնվող դպրոցի ուղղությամբ Իսրայելի հարվածի հետևանքով, հաղորդում է Xinhua-ն՝ վկայակոչելով բժշկական աղբյուրները։

Աղբյուրների համաձայն՝ իսրայելական կործանիչը ռմբակոծել է առնվազն 3 դասասենյակ։ Նշվում է, որ հարվածի «պատասխանատվությունը պետք է կրեն ԱՄՆ-ն և Իսրայելը, որոնք վտանգում են մարդկությանն ու խախտում միջազգային իրավունքը»։

Իսրայելական կողմը որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը։

1/2467
bottom of page