top of page

ԱՄՆ-ն ավելի քան 13 միլիոն դոլար արժողությամբ ռենտգեն և զննող սարքավորումներ է տրամադրել ՊԵԿ-ին

Jun 28, 2024
1 min read

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ժապավեն կտրելու արարողություն՝  նշանավորելու Միացյալ Նահանգների կողմից ավելի քան 13 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ռենտգեն և զննող սարքավորումների տրամադրումը։

«Այս կարևոր միջոցառումն ընդգծում է սահմանների անվտանգությունը մեծացնելու և  երկու երկրների միջև առևտուրը դյուրացնելու մեր ընդհանուր հանձնառությունը», - ասել է դեսպան Քվինը։

1/3084
bottom of page