Search
ՌԴ-ում Սու-34 ինքնաթիռ է կործանվել
- 24timeam
- Jul 27, 2024
- 1 min read

Վոլգոգրադի մարզում կործանվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 կործանիչը, անձնակազմին հաջողվել է դուրսնետվել։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Վոլգոգրադի մարզում ուսումնավարժական թռիչքի ժամանակ կործանվել է Սու-34 ինքնաթիռը, օդաչուների կյանքին վտանգ չի սպառնում։
Նշվում է, որ կործանիչը ընկել է ամայի տարածքում։ Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի։ Երկրի վրա ավերածություններ չկան, նախնական տեղեկություններով պատճառը տեխնիկական անսարքությունն է։