top of page

Ի՞ՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆԱԽԸՆՏՐԵԼ VIVA-Ի ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՆ ԱՄԱՆՈՐԻՆ

Ինտերնետի ակտիվության համաշխարհային աճի միտումին համընթաց՝ Viva-ի բաժանորդներն օրեցոր ավելի շատ են նախընտրում տարատեսակ մեսինջերներ ու հավելվածներ, և այս առումով նույնպես՝ տոնական օրերը բացառություն չէին: Դրա հետ մեկտեղ՝ Viva-ի շատ բաժանորդներ դեռևս շարունակում են շփվել հեռախոսով, զանգահարել հարազատներին, ընկերներին և գործընկերներին՝ հատկապես ամանորյա տոներին։ Այս տարի ևս կատարված զանգերի քանակը նախորդ համեմատ մնացել է գրեթե անփոփոխ: 

Ստորև ներկայացված են տվյալներ, որոնք ցույց են տալիս 2024 թ․ դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) և 2025 թ. հունվարի 1-ին կատարված զանգերի ու սպառած ինտերնետ թրաֆիկի ծավալներն ու համեմատությունը նախորդ տարվա նույն ժամանահատվածի հետ, ինպես նաև՝ բաժանորդների նախասիրություններն ու հիմնական միտումները: 

Մեսինջերները՝ ըստ թրաֆիկի սպառման տարվա

Մեսինջերների օգտագործումով պայմանավորված՝ ինտերնետ թրաֆիկի աճը կազմել է գրեթե 25%: 

 



Ստորև ներկայացված են առաջատար մեսինջերները՝ ըստ ինտերնետի սպառման ծավալի.

1.    WhatsApp՝ Ամանորի գիշերը նախորդ տարվա համեմատ օգտագործումն աճել է 43%-ով

2.    Viber՝ զիջել է նախորդ տարվա առաջատար դիրքը

3.    Facebook Messenger - շարունակում է պահպանել երրորդ տեղը

4.    Snapchat՝ ցույց է տվել թրաֆիկի ռեկորդային 74% աճ

5.    Telegram - օգտատերերի բազան ավելացրել է 20%-ով 


Վերջին երկուսը՝ Snapchat-ն ու Telegram-ը, դեռևս զիջում են առաջին եռյակին սպառման ծավալներով, սակայն ցուցաբերում են օգտատերերի թվի և թրաֆիկի աճի բարձր տեմպեր:  Առավել շատ օգտագործված սոցիալական ցանցերը տոների ժամանակ

Ամանորյա տոների ընթացքում Viva-ի բաժանորդները սոցիալական ցանցերում ակտիվորեն կիսվում էին պահերով, շնորհավորանքներով և վառ հիշողություններով։ Առաջատարներն են. 

1.    Instagram — ընտանեկան ընթրիքների և ամանորյա ճամփորդությունների լուսանկարներն ու պատմությունները՝ օգտատերերի էջերում:

2.    TikTok - մարտահրավերները, պարերը և զվարճալի տեսանյութերը դարձել են ամանորյա տրամադրության անբաժանելի մասը:

3.    Facebook — ավանդական շնորհավորանքներ, տարվա հետահայաց և ջերմ գրառումներ՝ ձեռքբերումների ու ապագայի պլանների մասին։

Սոցիալական ցանցերը շարունակում են մնալ հաղորդակցության կարևոր մաս՝ միավորելով Viva-ի բաժանորդների, անկախ հեռավորությունից: 

Ո՞ր հավելվածներով են Viva-ի բաժանորդները դիտել թվային բովանդակություն տոնական օրերին.

Ամանորյա օրերը հիանալի ժամանակ են ֆիլմեր և սերիալներ դիտելու համար: Բաժանորդագրությամբ տեսաձայնային բովանդակություն առաջարկող ամենաօգտագործված հավելվածներում այս տարի նույնպես ունենք բաժանորդների նախընտրությունների փոփոխություն.  

1)    Հայկական Kinodaran-ը դարձել է նոր ֆավորիտ հայալեզու օրիգինալ կոնտենտի շնորհիվ:

2)    Kinopoisk-ն էլ իր հերթին շարունակում է մնալ ուժեղ մրցակից՝ առաջարկելով մեծաթիվ ֆիլմեր, սերիալներ և սեփական արտադրության բովանդակություն

Բացի դրանցից, Ամանորի օրերին դիտել են նաև Иви, Netflix, Apple TV+ հավելվածների բովանդակությունը։

Ամանորի նախաշեմին՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ին և 2025-ի հունվարի 1-ին Viva-ի ցանցում բաժանորդները խոսել են շուրջ 70․8 մլն րոպե: Ընկերության ցանցը սպասարկել է ավելի քան 43,1 միլիոն զանգ: Նշված օրերին Viva-ի ցանցը սպասարկել է ավելի քան 7.4 մլն կարճ հաղորդագրություն: Ըստ էության՝ զանգերի ու կարճ հաղորդագրությունների քանակը գրեթե անփոփոխ է մնացել:  



1/2033
bottom of page