Յակուտիայում ավտոբուսն ընկել է ձորը, 14 մարդ է զոհվել
Jul 21, 2025
1 min read

Յակուտիայում հերթափոխի ավտոբուսը 25 մետր բարձրությունից ընկել է ձորը. 14 մարդ մահացել է, ևս յոթը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վթարը տեղի է ունեցել հուլիսի 21-ի գիշերը: «Վոստոչնայա Դենիսովսկայա» հանքի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը. ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել ձորը: Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է մոտ 36 մարդ:




















