top of page

Քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկի մոտակայքում հայտաբերվել է ներնետված փաթեթ. ՔԿԾ

Nov 20, 2022
1 min read


Նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հիմնարկի պահակետերից մեկի մոտակայքում հայտաբերել են ներնետված փաթեթ: Այդ մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:


Փաթեթում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,6 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, երկու պոլիէթիլենային շշեր՝ լցված ալկոհոլին բնորոշ հոտով, անգույն և շագանակագույն հեղուկներով: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:




 
 
1/3084
bottom of page