top of page

Բժշկական կենտրոնից ՔԿՀ վերադարձված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է արգելված իր․ ՔԿԾ

Nov 20, 2022
1 min read


Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» հաստատություն տեղափոխված ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա.Վ.-ն ցանկացել է օգտվել Կենտրոնի ընդհանուր օգտագործման սանհանգույցից, որտեղ էլ փորձել է գոտկատեղում աննկատ թաքցնել ինչ-որ իր: Այդ մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։


Նույն օրը՝ ժամը 15:15-ի սահմաններում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել ակնաբուժական կենտրոնից հիմնարկ վերադարձված դատապարտյալին, ինչի արդյունքում նրա գոտկատեղից հայտնաբերել են բջջային հեռախոս:


Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 
 
1/3084
bottom of page