top of page

ԱՄՆ-ն և Չինաստանը ժամանակավորապես 115%-ով նվազեցրել են միմյանց նկատմամբ մաքսատուրքերը

May 12, 2025
1 min read

Վաշինգտոնը և Պեկինը ժամանակավորապես 115%-ով կնվազեցնեն մաքսատուրքերը. հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը. հայտնում է BBC ռուսական ծառայությունը։

Պաշտոնյան ասել է, որ  համաձայնության են հասել 90 օրով միմյանց նկատմամբ սահմանված պատժամիջոցները 115%-ով նվազեցնելու մասին՝ մինչ առևտրային տարաձայնությունները վերացնելու ուղղությամբ բանակցությունները կշարունակվեն։

Ավելի վաղ թե՛ ամերիկյան, թե՛ չինական կողմերը մայիսի 10-11-ին Ժնևում անցկացված բանակցություններում առաջընթաց էին արձանագրել։ 

 
 
1/3084
bottom of page