«Գնում են զորակոչի համակարգը փլելու և խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով»․ Տիգրան Աբրահամյան
- Elen Hovsepyan
- May 17
- 1 min read
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զինված ուժերի համալրման և մեր ունեցած ներուժի արդյունավետ իրացման տեսանկյունից, ոչ թե բանակից ազատվելը կամ կրճատելը պետք է գումարով դարձնել, այլ հնարավոր է օգտվել նույնիսկ եղած օրենսդրական հնարավորությունից` 1-2 փոփոխություններով:Ատեստացիայի համակարգի խնդիրների և լուծումների մասին շատ եմ խոսել/գրել, նույնիսկ ժամանակին գրությամբ, բազմաթիվ լուծումներով ԳՇ ներկայացրել, սակայն դրանք անհիմն ձևով մերժվել են:Նույնիսկ իրենց ընդունած ատեստացիայի մասին օրենքով, կարելի է մեկ փոփոխությամբ, զինված ուժերում համալրման էական խնդիր լուծել, բայց չէ, իրենք գնում են զորակոչի համակարգը փլելու և դրա փոխարեն խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով»: