top of page

Հայտնի է՝ ովքեր են ապահովելու Պուտինի անվտանտգությունն ԱՄՆ այցի ժամանակ

  • Aug 13, 2025
  • 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ալյասկա այցի ընթացքում նրա անվտանգությունը կապահովեն նրա անձնական անվտանգության աշխատակիցները և ԱՄՆ գաղտնի ծառայությունը, ՏԱՍՍ-ին ասել է ԱՄՆ գաղտնի ծառայության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ռոբերտ Մաքդոնալդը։

Նրա խոսքով՝ նման պրակտիկան ստանդարտ է, և երկրների միջև քաղաքական տարաձայնությունները դրա վրա ազդեցություն չունեն։ Որպես օրինակ՝ Մաքդոնալդը բերել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան նստաշրջանը, որտեղ տասնյակ երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների քաղաքական հակառակորդների անվտանգության աշխատակիցները ներդաշնակ և արդյունավետ կերպով փոխազդում են։

 
 
1/2881
bottom of page