Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցի են սպանել
- Elen Hovsepyan
- 13 hours ago
- 1 min read
Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից է սպանվել։ Դեպքը տեղի է ունեցել Կապիտալ Ջուիշ թանգարանի մոտ։ Այս մասին գրել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Ավելի վաղ առավոտյան ABC-ն հայտնել էր, որ այնտեղ կրակոցներ են եղել, և որ զոհերը կարող էին լինել դիվանագիտական ներկայացուցչության երկու անձ։
«Այսօր երեկոյան Վաշինգտոնի Հրեական թանգարանի մոտ սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից։ Մենք ակտիվորեն հետաքննում ենք և աշխատում ենք լրացուցիչ տեղեկություններ ստանալու ուղղությամբ»,-գրել է Նոեմը։
Լրատվամիջոցները փոխանցում են, որ կասկածյալը՝ Չիկագոյից 30-ամյա Էլիաս Ռոդրիգեսը, ձերբակալվել է։ Նա ձերբակալությունից հետո վանկարկել է «Ազատություն ազատ Պաղեստինին»: Ականատեսների խոսքով՝ նա վկա Է ձևացել՝ սպասելով ոստիկանության ժամանմանը։
Զոհերը երիտասարդ դիվանագետների զույգ էին, որոնք պատրաստվում էին նշանվել։ Ոստիկանությունը հայտարարել է, որ կրակողը միայնակ է գործել և ակտիվ սպառնալիք այլևս չկա: Թրամփը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին՝ հայտարարելով, որ հակասեմիտիզմն ու արմատականությունը տեղ չունեն ԱՄՆ-ում: