top of page

Թրամփն իրեն նույնականացրել է Հռոմի պապի կերպարի հետ

  • May 3, 2025
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցումհրապարակել է իր լուսանկարը, որտեղ նա Հռոմի պապի հագուստով է։

Լուսանկարում նա նստած է ոսկեզօծ գահին՝ հագին սպիտակ շարֆ։ Թրամփի կրծքին կարելի է տեսնել մեծ ոսկե խաչ, իսկ գլխին՝ կաթոլիկ միտրա, որը դափնեպսակի խորհրդանիշ է։

Պատկերում ԱՄՆ նախագահի ցուցամատը բարձրացված է վերև, իսկ մատնեմատին կա մատանի։ Կարելի է ենթադրել, որ այս զարդը պապական մատանի է։Թրամփը պատկերին կից որևէ տեքստ չի գրել։ Մինչ այդ ԱՄՆ նախագահն արդեն կատակել էր, որ կցանկանար դառնալ պապ։

 
 
1/2892
bottom of page