top of page

«Ոստիկանությունը պարզել է զանգահարողի ինքնությունը»․ ՀՀ ՆԳՆ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 7 hours ago
  • 1 min read

Վերջին օրերին տարբեր նյութեր են տարածվում, թե ինչպես են օրեր առաջ Մարմարիկում կորած 2 տարեկան Տիգրանի ծնողները կեղծ զանգեր ստանում։Ամենասարսափելին եղել է մի զանգ, որի հեղինակը զանգահարել է փոքրիկի հորը ու միացրել երեխայի լացի ձայն, ապա անջատել հեռախոսը։ «ՆԳՆ ոստիկանությունը պարզել է զանգահարողի ինքնությունը, հայտնաբերել նրան»,- այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ երեխային որոնողական աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ փոքրիկը կորել է մայիսի 4-ին։ Դիտարկվում են տարբեր վարկածներ, որոնողական աշխատանքներն իրականացվում են թե՛ գետում, թե՛ այլ վայրերում։

1/2112
bottom of page