Հայաստանում օտարի ծառա իշխանություն չենք հանդուրժելու, իմացեք՝ այսօր սկիզբն է, շարունակություն լինելու է. Աղվան Վարդանյան
- Elen Hovsepyan
- 3 hours ago
- 1 min read

Այսօր մարդկային տեսակների կռիվ է, ի աջակցություն Սամվել Կարապետյանի հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նա հայտարարեց, որ «փոքր խմբակ»-ը Հայաստնում զավթել է իշխանությունը ու դա բոլորի ամոթն է։
«Ուժեղ ու ազնիվ մարդիկ բանտարկված են, ուզեք, թե չուզեք՝ արդարությունը վերականգնվելու է»,- նշեց Վարդանյանը։
Պատգամավորի խոսքով՝ Սամվել Կարապետյանը չի կոտրվելու, Սրբազանները չեն կոտրվելու, կոտրվելու են ՔՊ-ականները։
«Հայաստանում թույլ, վախկոտ, օտարի ծառա իշխանություն չենք հանդուրժելու, իմացեք՝ այսօրը սկիբն է, շարունակություն լինելու է, գլխավոր խնդիրը լուծելու ենք՝ շուտով»,- ընդգեց նա։