top of page

Ռուսաստանում հատուկ ջոկատայինները մտել են ադրբեջանցի բիզնեսմեն Խալիլովի առանձնատուն ու ձերբակալել նրան

Jul 1, 2025
1 min read

Ռուսաստանի Վորոնեժի շրջանում ուժայինները ձերբակալել են ադրբեջանցի գործարար, շրջանի ամենամեծ՝ Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովին։

Խալիլովը Վորոնեժում բնակվող ադրբեջանցիների շրջանում հեղինակություն վայելող անձ է, համակարգում է ադրբեջացիների հետ կապված հարցերը։

Իրավապահների ուշադրության կենտրոնում Խալիլովը  մինչ այս էլ հայտնվել է, այս անգամ հատուկ ջոկատայինները՝ ՌԴ ԱԴԾ ներկայացուցիչները,  մտել են նրա առանձնատուն, Խալիլովին  գետնին պառկեցրել ու ձերբակալել։

 
 
1/3084
bottom of page