top of page

Հաջորդը Միքայել Աջապահյա՞նն է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 10 hours ago
  • 1 min read

Վերջին օրերի ձերբակալությունների ֆոնին իշխանության թիրախում է հայտնվել նաև ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Ասում են՝ նրա նկատմամբ արդեն քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հարցազրույցներից մեկում հնչեցրած արտահայտության հետ կապված: Մասնավորապես, արձագանքելով լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ ասում են՝ որոշ ժամանակ առաջ իշխանությունը զավթելու կոչ եք արել, Աջապահյանը պատասխանել է. «Ո՛չ, զավթելու կոչ երբեք չեմ արել: Ես կոչ եմ արել հեղաշրջման, դա զավթելու կոչ չէ: Ես ուժային կառույցներին ասել եմ՝ խելագարից փրկեք երկիրը... Ասել եմ՝ անհրաժեշտ է դա անել, դա կոչ չէ: Հիմա էլ է անհրաժեշտ, շատ ուշացած է, բայց էլի անհրաժեշտ է»:

1/2189
bottom of page