top of page

«Որի՞ դեմ գործ հարուցել․ բոլորին չենք կարող դատի տալ, այդքան փող չունենք»․ Աննա Հակոբյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 days ago
  • 2 min read

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ֆրանսիական լրատվամիջոցի հրապարակմանը, որտեղ ներկայացված է Փաշինյանի 3,1 մլն եվրո արժողությամբ շքեղ վիլլան։

«Թարգմանություն - «Հաղորդվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 3,1 միլիոն եվրո արժողությամբ շքեղ վիլլա է գնել Ֆրանսիայի Մարսել քաղաքում, որը, իբր, ֆինանսավորվել է Հայաստանի դժվարին տնտեսության համար նախատեսված արտաքին օգնության միջոցով:

300 մ2 երկհարկանի վիլլան, որը ձեռք է բերվել 2025 թվականի մայիսին, գտնվում է Մարսելի Château Gombert թաղամասում։ Ունի 4 ննջասենյակ, լողավազան, տանիքի պատշգամբ և ավտոտնակ՝ 3 կայանատեղիով։Այս հետաքննության աղբյուրները ենթադրում են, որ Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) միջոցները կարող են անօրինական կերպով ուղղվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործմանը։2024 թվականին AFD-ն տրամադրել է 75 միլիոն եվրո՝ ուղղակիորեն աջակցելու Հայաստանի բյուջեին՝ ուղղված զարգացման հիմնական ծրագրերի ֆինանսավորմանը։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ Սփյուռքի աջակցությամբ գործող խոշոր կազմակերպությունը, շարունակում է մարդասիրական և ենթակառուցվածքային աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը»։Այս ապատեղեկատվության համար դատի կտանք դրա հեղինակներին։ Հուսով եմ՝ կգտնենք նրանց, և չի պարզվի, օրինակ, որ սա որևէ գրանցում չունեցող, իրավաբանական հասցե նույնպես չունեցող կայք է։Իսկ ինչու՞ դատական պրոցես չենք սկսում Հայաստանում գործող և մեզ դղյակներ, սուպերմարկետներ, քոլեջներ, բաժնեմասեր, ադամանդի հանքեր, օֆշորներում հաշվեհամարներ, հողի դիմաց ստացած միլիարդներ վերագրող լրատվամիջոցներին և անհատներին։ Մի շատ փոքրիկ, տեխնիկական պատճառով՝ ֆինանսական հնարավորություն չունենք այդքան փաստաբան վարձելու համար։ ՀՀ-ում դժվար է ընտրել՝ այսքանի միջից որի՞ դեմ գործ հարուցել։ Իսկ բոլորին, ինչպես ասացի, չենք կարող՝ այդքան փող չունենք, հազար հարց կա, մեծ ընտանիք ենք։և, բացի այդ, եթե նույնիսկ ամեն ինչ մի կողմ դնենք և գնանք այդ քայլին, պատկերացնո՞ւմ եք` ինչ աղմուկ կբարձրանա՝ հասե՜ք, փրկե՜ք, քաղաքական ընդդիմախոսների դեմ են հանել ողջ իրավական համակարգը, քաղաքական հետապնդումներ են իրականացնում. արդարադատությունը դարձել է գործիք, մուրճ, մանգաղ։ Իսկ մեր ֆինանսական հնավորություններին, սիրելի հայրենակիցներ, կարող եք ծանոթանալ մեր ներկայացրած հայտարարագրերով։ Ճիշտ է` ԶԼՄ-ները էլի աչք ծակող վերնագրով են իմ հայտարարագիրը ներկայացրել, բայց բովանդակությունը հստակ է` միլիոնավոր դրամների տակ մի աշխատավարձ է, և մեկ բնակարանի առքուվաճառք։ Մեր միակ տունը վաճառել ենք ե վարկով, եկամտահարկի վերադարձի ծրագրից օգտվելով` տուն գնել, ինչպես տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ։ Եվ, այո, աշխատում ու աշխատավարձ եմ ստանում, ինչպես շատերը»։

bottom of page