top of page

«Փորձում է արդարացնել իր քաղաքական հանցանքները՝ «խաղաղության օրակարգի» անվան տակ»․ Մետաքսե Հակոբյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին ժամերին Նիկոլն անդադար գրառումներ է անում՝ փորձելով արդարացնել իր քաղաքական հանցանքները՝ իբր «խաղաղության օրակարգի» անվան տակ։ Նա փորձում է համոզել, թե իր որոշումները՝ Արցախը հանձնելուց մինչև պետական ինստիտուտների քանդումը, եղել են «անխուսափելի քայլեր»։ Ու հենց այդ ճիգը արդարանալու, արդեն իսկ խոստովանություն է․ մարդը, որ արդարանում է, գիտի, որ մեղավոր է։


Նա այլևս չի ղեկավարում՝ նա պաշտպանվում է։ Պաշտպանվում է սեփական խղճից, պատմությունից և այն ճշմարտությունից, որը վաղ թե ուշ հնչելու է. նա մեղավոր է սեփական ժողովրդի, սեփական պատմության և սեփական պետության նկատմամբ։


Փաստացի իշխանությունն արդեն չի ծառայում պետությանը, այլ մեղքն է պաշտպանվում իշխանությամբ։


Եռաբլուրն ու Եղբայրական պանթեոնը լուռ վկաներն են կատարված հանցագործությունների»։


1/2458
bottom of page