«Ողբերգությունով անցած մարդիկ իրենց խնդիրների հետ մնացել են միայնակ»․ Տիգրան Աբրահամյան
- Elen Hovsepyan
- 9 hours ago
- 1 min read
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «10 օրից լրանալու է այն ժամկետը, որից հետո բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող օգնության ծրագիրը էականորեն կրճատվելու է:Իշխանությունն այս ընթացքում մարդկանց «կերակրեց» ստերով, թե իբր որոշակի փոփոխություններ է անելու սոցիալական և բնակարանային ծրագրերում, սակայն դրանք մնացին գրեթե անփոփոխ:Մարդկանց մեծամասնության համար անհասանելի է մնում բնակարանային ծրագիրը, իսկ սոցիալական բլոկի լուրջ կրճատումները մարդկանց բառիս բուն իմաստով փողոցում հայտնվելու վտանգի առաջ են կանգնեցրել:Իշխանությունը մարդկանց ձայնը փորձում է լռեցնել արցախցի տարբեր պաշտոնյաների, գործարարների չարաշահումների մասին տեղեկություններ դաշտ նետելով, սակայն դրանով ո՛չ մարդկանց խնդիրներն են լուծվում, ո՛չ էլ հանցագործություններ բացահայտվում. որևէ մեկն էլ այդ մեղադրանքներով պատասխանատվություն չի կրել:Տնից, սեփական հայրենիքից զրկված ու մի ողջ ողբերգությունով անցած մարդիկ իրենց անլուծելի խնդիրների հետ մնացել են միայնակ»։