top of page

«Մեր ասելիքը կասենք». ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 18
  • 1 min read
ree

Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը կմասնակցի միայն այսօր նախատեսվող ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ խմբակցությունը բյուջեի կատարողականի քննարկման դեպքում երբեք էլ չի մասնակցել հարցուպատասխանին և այսօր էլ բացառություն չէ։

«Բյուջեի քննարկման օրակարգով ելույթներ ունենք, և եթե Փաշինյանը ներկա է և լսում է, անիմաստ է դառնում հարց ու պատասխանին ևս մասակցելը, մենք մեր ասելիքը կասենք»,- նշեց պատգամավորը։ 

Նշենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը տևական ժամանակ է՝ չի մասնակցում կառավարության հետ հարցուպատասխանին և այսօր ևս բացառություն չէ։

 
 
1/2548
bottom of page