ԱՄՆ-ն ակնկալում է երկու շաբաթվա ընթացքում որոշել, թե ինչպես են ընթանում Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունները.Դոնալդ Թրամփ
- Elen Hovsepyan
- 1 day ago
- 1 min read
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ակնկալում է մոտ երկու շաբաթվա ընթացքում որոշել, թե ինչպես են ընթանում Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունները։
Թրամփը նաև պատրաստակամություն է հայտնել եռակողմ հանդիպում անցկացնել Վլադիմիր Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի հետ։ Նման ձևաչափով հանդիպման անցկացման հետաքրքրություն է հայտնել նաև Ուկրաինայի նախագահը։ Պուտինից դեռ ոչ մի արձագանք չկա:
Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ՝ ուկրաինական հակամարտության կարգավորման գործարքի խափանումից խուսափելու համար: