top of page

«Ռեկտորին ասել են՝ կամ դու ես գնում կամ էլ Անուշավան Սրբազանը չպետք է դեկան լինի»․ Միհրան Հակոբյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 12
  • 1 min read
ree

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան սրբազան Ժամկոչյանը ապօրինաբար հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, որովհետև ԵՊՀ ռեկտորը որոշել էր «չըփլախ ջանին կատու շալակել»:


Ոչ մի տեսակի իմաստ չկա քննարկել նիկոլականների, այդ թվում՝ նիկոլական ռեկտորի բարոյականությունը: Իմաստ չկա նաև բարոյախրատական ճառեր կարդալ մարդկանց, որոնք ընտրել են «էսօրվա օրով ապրելու» ճանապարհը:


Բայցևայնպես, հասարակությանն անհրաժեշտ է 24/7 ռեժիմով տեղեկացնել լակոտապետության առօրյաների մասին։


Կզարմանա՞ք, եթե իմանաք, որ Նիկոլի՝ Եկեղեցու և Վեհափառի դեմ հարձակման մեկնարկի օրերին ԵՊՀ ռեկտորը (անհասկանալի պատճառներով) զեկուցել է Պաշտպանության նախարար, միաժամանակ ԵՊՀ Խորհրդի նախագահ Սուրեն Սյունիին, որ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան Սրբազանն «իրենց հետ է»:


Սուրեն Սյունին էլ հոնքերը ցցել ու շտապել է Նիկոլին զեկուցել, որ «մի եպիսկոպոսի հարց ինքն անձամբ լուծել է»: Եվ, երբ Անուշավան Սրբազանը մասնակցել է ի աջակցություն Սամվել Կարապետյանի քայլերթին, Սուրեն Սյունին հունից դուրս է եկել՝ ազգադավից կերցվելիք կամ արդեն իսկ կերած 7 հարկանի հայհոյանքների արդյունքում:


«Մունջ անելու» փոխարեն Սյունին ԵՊՀ ռեկտորին ներկայացրել է վերջնագիր՝ կամ դու ես գրում-գնում (բնականաբար դատվելու հեռանկարներով), կամ էլ ոնց ուզում ես արա՝ Անուշավան Սրբազանը չպետք է դեկան լինի:


Կզարմանա՞ք այս պատմությունից: Բայց ի՞նչ կա զարմանալու. լակոտապետության որակների հետ նո՞ր եք ծանոթանում…»։

 
 
1/2547
bottom of page