top of page

Մելիքյանը խոսել է Մխիթարյանի հնարավոր վերադարձի մասին

Nov 8, 2025
1 min read

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ընթացքում խոսել է ընտրանու նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Հենրիխ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որին բոլորը կերազեն ունենալ իրենց հավաքականում, ցանկացած ազգ կուզենա ունենալ։ Ես խոսել եմ նրա հետ, բայց չեմ հանդիպել։ Կհանդիպեմ և ցանկացած պարագայում կհարգեմ նրա որոշումը՝ և՛ գալու, և՛ չգալու դեպքում»,- նշել է նա

1/3084
bottom of page