top of page

«Կոչ ենք անում ազգային ուժերին միավորել ջանքերը՝ ապազգային իշխանությանը հեռացնելու գործում»․ Իշխան Սաղաթելյան

Feb 26, 2025
1 min read

«Նոր իրողությունների պայմաններում հանձնառություն ունենք առաջարկելու մեր ժողովրդին պայքարի ու վերականգնման նոր տեսլական ու ծրագիր։ Խնդիր ունենք դիմագրվելու նոր թափ առած հակադաշնակցականությանը, որն արդեն վերածվել է ազգային գաղափարախոսության դեմ պայքարի։ Հայրենիքի պաշտպանությունը պետք է դառնա մեր գլխավոր ուղենիշը»,- ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Պայքար բոլոր ճակատներում ու ամենուր, պայքար հայ ժողովրդի իրավունքների վերականգնման համար, սա է այն առաջարկը, որ Դաշնակցությունը կարող է ներկայացնել իր ժողովրդին։ Պայքար, որի մեջ պետք է լինենք և՛ կազմակերպիչը, և՛ զինվորը, և՛ առաջամարտիկը, քանզի հայրենիքի ու Դաշնակցության ճակատագիրը միահյուսված է»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի վերակառուցումը, հաշտեցումն ու նորոգումը, Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության վերականգնումն այլընտրանք չունի։

«ՀՅԴ-ն առողջ ու ազգային ուժերին կոչ է անում միավորել ջանքերը ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի ազգային պետություն ձևավորելու ու համահայկական կարողականությամբ ուժեղ Հայաստան կառուցելու գործում»,- ասաց նա։

 
 
1/3084
bottom of page