top of page

Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող զոհաբերվել հանուն նրա, որ ՔՊ վերնախավը մնա իշխանության ու պաշտոններից չզրկվի. Թաթոյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 24, 2024
  • 1 min read

«ՔՊ վերնախավը «խաղաղության» քարոզը դարձրել է գործիք իշխանության մնալու, պաշտոնները պահպանելու համար` մեր պետության հիմքերն ու ժողովրդի դիմադրողականությունը քայքայելու հաշվին»,-գրում  է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Թաթոյան» հիմնադրամի ղեկավարն ահազանգում է.

«Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով։Գոյություն չունեցող հարցը զրոյից դարձել է օրակարգի մաս.«Արևմտյան Ադրբեջանի» կեղծ հայեցակարգով Ադրբեջանը պահանջում է 300,000 ադրբեջանցու «անվտանգության երաշխավորում», այդ թվում` Հայաստանի ինքնիշխան տարածքում երրորդ երկրի զինված ուժերի տեղակայումով։Ակնհայտ է, որ սա հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ծրագիր է, որ նաև բերելու է Հայաստանի ժողովրդագրական վիճակի կործանարար փոփոխության: Ակնհայտ է նաև, որ այդ անձանց թվում Ադրբեջանի իշխանությունը նախատեսել է իր այն հատուկ ծառայությունների գործակալների, հայատյացների բնակեցում, որոնք ապահովեցին Արցախի շրջափակումը` «էկոակտիվիստ» ձևանալով: Ընդ որում, ոչ միայն չի խոսում խաղաղությունից, այլ միայն խորացնում է թշնամանքը:Այս պայմաններում ՀՀ կառավարության ղեկավարն ու նրա հետևից այլ բարձրաստիճան պաշտոնյաներ խոսում են Ադրբեջանի դեմ միջպետական միջազգային գանգատներից հրաժարվելու մասին` կոպիտ ոտնահարելով մեր երկրի ու ժողովրդի ազգային շահերը։

Դա նշանակելու է Ադրբեջանի իշխանությանը նվիրել հնարավորություն մաքրվելու մեր ժողովրդի նկատմամբ իր գործած հանցանքներից ու պարարտ հող ստեղծելու հետագա հանցանքների համար:Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող զոհաբերվել կեղծ խաղաղության պատրանքի համար` հանուն նրա, որ ՔՊ վերնախավը մնա իշխանության ու պաշտոններից չզրկվի։Խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց կայուն խաղաղություն հնարավոր է միայն երկիրն ուժեղացնելու, մեր ազգային շահերն ու իրավունքները, արժանապատվությունն ապահովելու, դիվանագիտական և միջազգային մեխանիզմներն արդյունավետ օգտագործելու միջոցով»։

1/2168
bottom of page