top of page

Ավտովթար Պռոշյան գյուղի մոտակայքում. կա զոհ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 5
  • 1 min read

Հունվարի 5-ին, ժամը 04:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:



Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կա զոհ: Մինչ փրկարարների  կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած հոպիտալացվել է բժշկական կենտրոն:



Փրկարարները  հոսանքազրկել են ավտոմեքենան, Գ. Ջ.-ի (ծնված 1996 թ.) դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը:

1/2089
bottom of page