«36-ը ի՞նչ կապ ունի, մեզ 54 ստորագրություն է պետք»․ Սերժ Սարգսյանը՝ իմպիչմենթի մասին
- Elen Hovsepyan
- Jun 12
- 1 min read

«36-ը ի՞նչ կապ ունի, մեզ 54 ստորագրություն է պետք։ Նիստերի դահլիճ բերելու ենք, երբ ունենանք 54 ստորագրություն, 36-ը կապ չունի, վատ թիվ եք ասում»,- ի պատասխան իմպիչմենթի վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա խոսքով գործընթացը դատապարտված չէ և որ ձեռնպահ է մնում «Հայաստան» խմբակցության պայմանների մասին խոսելուց։
Նշենք, որ այսօր Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 74-ամյակի առթիվ ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել էր նրա շիրիմին, որտեղ էլ նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին։