Արմավիրի մարզպետը նշանակվեց նախարար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Դավիթ Խուդաթյանը նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Դավիթ ԽՈՒԴԱԹՅԱՆԻՆ նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,- նշված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ Դավիթ Խուդաթյանը 2024 թվականի հունվարի 11-ից Արմավիրի մարզպետն էր, ազատվել է այդ պաշտոնից կառավարության նոյեմբերի 20-ի որոշմամբ։
Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Դավիթ Խուդաթյանը նախարարի պաշտոնում փոխարինում է Գնել Սանոսյանին, ով այդ պաշտոնից ազատվել է նոյեմբերի 19-ին։