top of page

«Սահմանազատման» շրջանակներում իշխանությունը Տավուշում ապատեղեկատվության մեծ դոզա է ներարկում․ Աբրահամյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Feb 3
  • 1 min read

«Սահմանազատման» գործընթացի շրջանակներում իշխանությունը Տավուշի մարզում, տարբեր ուժային կառույցների և ՔՊ հովանավորյալների միջոցով ապատեղեկատվության մեծ դոզա է ներարկում, հայտնում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։



«Նույնիսկ հարևան գյուղերում, շատ դեպքերում, պրոցեսին վերաբերվող իրար հակասող տեղեկություններ են տալիս ու այս ամենը տեղի է ունենում քողարկված և բավականին լավ մշակված սցենարով:



Սրանով է պայմանավորված, որ շատ դեպքերում քննարկման առարկա դարձող նյութի սկզբնաղբյուրը շատ դժվար է լինում ճշտել կամ թեման այնպիսի տրանսֆորմացիաների է ենթարկվում, որ հետևից հասնել չի ստացվում:



Մի խոսքով, իշխանությունը հերթական փոթորիկից առաջ մասշտաբային տեղեկատվական նախապատրաստություն է տեսել` տոտալ ապատեղեկատվության, իսկ որոշ ուղղություններով՝ տեղեկատվության բլոկադայի միջոցով», - գրել է պատգամավորը։

bottom of page