Հունիսի 22-ին, ժամը 11:00-ին հավաքվում ենք Զվարթնոց տաճարի մոտ և ժողովրդի մեծ բազմությամբ, բարձր տրամադրությամբ ու մեծ հավատքով քայլում դեպի Մայր Աթոռ. Դավիթ Համբարձումյան
- Elen Hovsepyan
- 6 hours ago
- 1 min read

Սիրելի հայրենակիցներ, առաջիկա կիրակի օրը` հունիսի 22-ին, Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Առաջարկում եմ այս տարի տոնը դարձնել հիրավի ժողովրդական և բոլորս միասին մեծ շուքով նշենք այն, գրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։
«Հունիսի 22-ին, ժամը 11:00-ին հավաքվում ենք Զվարթնոց տաճարի մոտ և ժողովրդի մեծ բազմությամբ, բարձր տրամադրությամբ ու մեծ հավատքով քայլում դեպի Մայր Աթոռ:
Էջմիածնի Մայր Տաճարում կհանդիպենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, կաղոթենք մեր Եկեղեցու և Պետության կայունության ու հզորացման համար:
Սա լինելու է միասնության, ոգու և հավատքի մեծ ուխտ: Ուս ուսի, թիկունք թիկունքի հասնելու ենք մեր գլխավոր նպատակին` ազգային արժանապատվության վերականգնմանն ու պետություն-եկեղեցի միասնության հաստատմանը»։