top of page

Ռուստամ Բաքոյանը ներողություն պետք է խնդրի Էդգար Ղազարյանից՝ վճարելով 1 միլիոն դրամ փոխհատուցում․ Փաստաբանական թիմ

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի շահերի պաշտպանությունը ստանձնած փաստաբանական թիմը հայտնում է․

«ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ներողություն պետք է խնդրի Էդգար Ղազարյանից՝ վճարելով 1 միլիոն դրամ փոխհատուցում:

Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներին ներկայացնելու համար հրավիրված նիստի ժամանակ Ռուստամ Բաքոյանը տասնյակ վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել հանրային-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հասցեին:

«Ֆիդելիսի» փաստաբանական թիմը, ստանձնելով Էդգար Ղազարյանի շահերի պաշտպանությունը, հասավ արդյունքի: Դատարանը բավարարեց ներողություն խնդրելուն և պատճառված ոչ նյութական վնասի հատուցմանը պարտավորեցնելու պահանջները: Իսկ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններն անփոխոխ թողեցին մեր վստահորդի օգտին կայացված վճիռը»:

bottom of page