top of page

Ձեր դերն ու նշանակությունն անգնահատելի է ապագա զինծառայողի արժեհամակարգի կերտման գործում. Սուրեն Պապիկյանը՝ ուսուցիչներին

Oct 5, 2025
1 min read

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:

 


Ուղերձում ասվում է.

 

«Սիրելի՛ ուսուցիչներ

 

Ձեր դերն ու նշանակությունն անգնահատելի է Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այդ թվում՝ ապագա զինծառայողի մտածողության, արժեհամակարգի ձևավորման և կերտման գործում: 


 

Հայաստանի Հանրապետության բանակի՝ ուսյալ, կարգապահ զինծառայողներով համալրումը մեծապես պայմանավորված է նաև ձեր արդյունաշատ աշխատանքով


 

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով անսպառ եռանդ, տոկունություն և անսասան կամք ձեր կարևոր առաքելության ընթացքում»:

 
 
1/3084
bottom of page