top of page

Վրաստանը պատրաստ է մաքուր էջից սկսել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները․ Կոբախիձե

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 30, 2024
  • 1 min read

Վրաստանը պատրաստ է մաքուր էջից սկսել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները և փոխադարձ քայլեր է ակնկալում Դոնալդ Թրամփի վարչակազմից, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մեր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնումը․ դրա համար մենք կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը։ Մեր նպատակն է վերսկսել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ մաքուր էջից և վերականգնել ռազմավարական գործընկերությունը։ Մենք բաց ենք և պատրաստակամ և հուսով ենք, որ  ԱՄՆ նոր վարչակազմի օրոք ականատես կլինենք փոխադարձ քայլերի»,- ասել է Կոբախիձեն։

1/2173
bottom of page