top of page

Երևանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածությունը. Լավրով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 19, 2024
  • 1 min read
ree

«Երևանն է, որ սաբոտաժ է անում Հայաստանի՝ Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածությունը, մինչդեռ Մոսկվան հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուտափույթ ավարտի օգտին»,- Ռիա նովոստիիհաղորդմամբ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ինչ վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզի հաղորդակցություններին, ապա, ցավոք, Հայաստանի ղեկավարությունն է, որ սաբոտաժի է ենթարկում պայմանավորվածությունը, որի ներքո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ասել է Լավրովը։

Նա ընդգծել է, որ այսօր գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված մի շարք եռակողմ պայմանավորվածությունների ոգուն և տառին հետևելն է։

«Եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի հիմքում դրվածն այսօր մնում է լիովին արդիական»,- ասել է Ս.Լավրովը։

1/2558
bottom of page