«ԵԱՀԿ-ն ձախողվեց նաև ԼՂ-ում. այն կորցրել է իր իմաստը». Լավրով
- Elen Hovsepyan
- 23 hours ago
- 1 min read

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիյսկայա գազետա»-ում մեծածավալ հոդված է հրապարակել «Հելսինկյան ակտի կես դարը. սպասումներ, իրողություններ, հեռանկարներ» վերտառությամբ, որում անդրադարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակին, կեսդարյա Հելսինկյան ակտին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ստեղծմանը:
Նա մասնավորապես գրել է ԵԱՀԿ-ի ձախողումների մասին և հայտնել. «ԵԱՀԿ-ն ձախողվեց նաև Լեռնային Ղարաբաղում։ Մինսկի խումբը չկարողացավ ստեղծել պայմաններ հակամարտող կողմերի միջև երկխոսության համար, իսկ այն բանից հետո, երբ նրա արևմտյան մասնակիցները հրաժարվեցին Ռուսաստանի հետ փոխգործակցությունից, այն կորցրեց իր ողջ իմաստը»։
Լավրովի խոսքով՝ ԵԱՀԿ-ն ապագա չունի, եթե ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրները վերջնականապես խախտեն կոնսենսուսի կանոնը և շարունակեն օգտագործել Վիեննայի հարթակը որպես իրենց սեփականություն՝ «Ռուսաստանին ու այլ անհնազանդ երկրներին դեմոնիզացնելու և Կիևում իրենց ենթականերին պաշտպանելու լայնածավալ քարոզչական արշավի համար»։