«Նեթանյահուն միտումնավոր ձգձգում է պատերազմը»․ Պաղեստինի նախագահի խորհրդական
Aug 21, 2025
1 min read

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միտումնավոր ձգձգում է պատերազմը տարածաշրջանում, РИА Новости-ին ասել է Պաղեստինի նախագահի խորհրդական Մահմուդ Ալ-Հաբաշը։ «Ես չեմ կարծում, որ Նեթանյահուն ցանկանում է զինադադար, նա պատերազմ է ուզում։ Պատերազմի ցանկացած դադար կամ ավարտ կմոտեցնի նրա հեռանալը Իսրայելի քաղաքական ասպարեզից, և կբացի դուռ՝ իրավական պատասխանատվության համար։ Սա վերաբերում է ոչ միայն պատերազմին, այլև կոռուպցիոն գործերին»,- ասել է Ալ-Հաբաշը։




















