«7 տարում չկարողացան դիտահորերը վերանորոգեն այնպես, որ մեքենաները ջարդուփշուր չլինեն»․ Սարգիս Տեր-Եսայան
- Elen Hovsepyan
- 2 days ago
- 1 min read
«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «7 տարվա «հեղափոխական» քաղաքային իշխանությունները չկարողացան մայրաքաղաքի դիտահորերը՝ լուկերը վերանորոգեն այնպես, որ մեքենաները ջարդուփշուր չլինեն, հետո խոսում են Եվրոպայի հետ ինտեգրվելուց դուք չեք կարողանում անգամ ընդամենը դիտահորեր վերանորոգելու տեխնոլոգիա բերել Հայաստան, ձեր մոտ լավ է ստացվում միայն մանկապարտեզների վրա հարյուր միլիոնավոր դրամներ մսխել ու թողնել անվերահսկելի ու փոշիացնել մեր բոլորի կողմից վճարված հարկերը»։