top of page

Ես զռռոցները չեմ մեկնաբանում և չեմ անդրադառնում դրանց. Հայկ Մամիջանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 16
  • 1 min read

Ես զռռոցները չեմ մեկնաբանում և չեմ անդրադառնում դրանց, լրագրողների հետ զրույցում հայտարարեց  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

 «Այն, ինչ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը մեկտեղում և ամփոփում է Հանրապետականի 35-ամյա, մասնավորապես, վերջին 7 տարիների ընդդիմադիր գործունեությունը: Նշված բոլոր  3 առաջնահերթություններն իրատեսական են՝ հաշվի առնելով հայ ժողովրդի ներուժը, դրանք հնարավոր են: Իսկ դրա համար անհրաժեշտ է իշխանափոխություն: Երեկ որոշակի մեկնաբանություններ եղան, որը, կարծես, ՔՊ-ի քարոզչական գիծն է․ հետևյալն է՝ ՀՀ-ին բազմիցս փորձել են  քաշել պատերազմի մեջ  և վերջին փորձը եղել է Արցախի հայաթափումը: Այդ նույն տրամաբանությամբ, Աստված մի արասցե, եթե հարձակվեն Գեղարքունիքի կամ Սյունիքի վրա,  այդպես խրոխտ դեմքով կանգնելո՞ւ են և ասեն, որ ՀՀ-ին փորձում են ներքաշել պատերազմի մեջ, իսկ իրենք չեն ներքաշվելու դրա մեջ»,- նշեց Մամիջանյանը:

1/2123
bottom of page