4 զոհ, 21 վիրավոր Դնեպրում՝ ԱԹՍ-ների հարվածի հետևանքով
Mar 29, 2025
1 min read
Ռուսական անօդաչու թռչող սարքերի՝ Դնեպրին հասցված հարվածների հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 21-ը, այս մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Նախօրեին հայտնել էինք, որ հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել հյուրանոցա-ռեստորանային համալիրում, այրվել է 11 առանձնատուն և ավտոտնակ, տուժել են բազմահարկ շենքեր։




















