top of page

Հունիսի կենսաթոշակների և նպաստների հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 335 հազար քաղաքացի. ԱՍՀՆ

  • Jul 25, 2025
  • 1 min read

Հունիս ամսվա տվյալներով՝ կենսաթոշակների և նպաստների հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 335 հազար քաղաքացի, իսկ հետվճարի միջին չափը կազմել է 4140 դրամ։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ԱՍՀՆ-ից:

Ծրագրի մեկնարկից մինչ օրս տրամադրված հետվճարը կազմել է շուրջ 24 մլրդ դրամ, իսկ անկանխիկ շրջանառության ծավալը՝ 258 մլրդ դրամ։

Նախարարությունից հիշեցնում են, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, կստանան հետվճար՝ կատարած գործարքների 12%-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 6000 դրամը։

Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ բանկերի քարտապանները՝

  • «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ,

  • «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ,

  • «ԱյԴի բանկ» ՓԲԸ,

  • «Արարատբանկ» ԲԲԸ,

  • «Արդշինբանկ» ՓԲԸ,

  • «Արցախ բանկ» ՓԲԸ,

  • «Էվոկաբանկ» ՓԲԸ,

  • «Ինեկոբանկ» ՓԲԸ,

  • «Կոնվերս բանկ» ՓԲԸ,

  • «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ,

  • «Յունիբանկ» ԲԲԸ։

 
 
1/2727
bottom of page