top of page

Քննարկման է դրվել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 1,5 տարի սահմանելու նախագիծ

Sep 10, 2025
1 min read

ՀՀ կառավարությունը e-draft իրավական ակտերի նախագծերի քննարկման պաշտոնական հարթակում տեղադրել է օրենքի նախագիծ, ըստ որի 2026 թվականի ամառային զորակոչից սկսած ժամկետային զինծառայությունը կդառնա 1,5 տարի ընդհանուր տևողությամբ՝ ներկայի 2 տարվա փոխարեն։

Օրինագծում, մասնավորապես նշված է․


«Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «24 ամիս» բառերը փոխարինել «18 ամիս» բառերով

Հոդված 2. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:


2. Սույն օրենքի 1-ին հոդվածի գործողությունը չի տարածվում 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա»։

Որպես նշված խնդրահարույց փոփոխության հիմնավորում` օրենքի նախագծում նշված է, որ այն իրականացվում է որպես ՀՀ ԶՈւ-ում նախատեսված բարեփոխում։

 
 
1/3084
bottom of page