top of page

Նոր Նորքի թաղապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 14 hours ago
  • 1 min read

ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ներկայացրել է հրաժարականի դիմում՝ աշխատակազմին հայտարարելով, որ իր որոշումը կայացրել է ծանր ու պատասխանատու իրավիճակում։

Ըստ ArmLur.am-ի աղբյուրի՝ նա վստահեցրել է՝ չի պատրաստվում հարվածի տակ դնել իր թիմը, և քաղաքական ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ակտիվիստ Արթուր Չախոյանին թաղապետն ու թիմակիցները ծեծի ենթարկեցին հրապարակավ, ինչը քննադատվում է մինչ օրս: Թաղապետի հրաժարականը կընդունվի օրենքով սահմանված կարգով, իսկ նոր ղեկավարի նշանակման գործընթացը կմեկնարկի առաջիկա օրերին։

bottom of page