«Ֆլորենս»-ում քննչական գործողություններ են իրականացվում
Jul 16, 2025
1 min read

Նախօրեին լրագրող Սյուզի Բադոյանը սոցկայքի իր էջում գրել էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անվան հետ կապվող «Ֆլորենս» ռեստորանում գործողությունների մասին. «Վախերը սրվում են. քնելուց առաջ ձոր է ուղարկել իրավապահներին ու փակել է տվել «Ֆլորենս» ռեստորանը: Դուրս են արել ներսում առիթ նշողներին, հացի վրա նստած հյուրերին»,- գրել էր նա:
Ասում են՝ քննչական գործողություններն իրականացվել են խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում: Թե խուլիգանական ինչ դեպք է տեղի ունեցել, որ փակել են ռեստորանը, հայտնի չէ:




















