top of page

Կարմիր բերետավորները քաշքշելով բերման են ենթարկում քաղաքացիներին

Oct 20, 2025
1 min read

Կարմիր բերետավորները քաշքշելով ու բիրտ ուժի կիրառմամբ քաղաքացիների են բերման ենթարկել Գյումրու քաղաքապետարանի դիմացից։


Հավաքվածները թույլ չէին տալիս, որպեսզի իրավապահները մոտենան քաղաքապետարանին և բերման ենթարկեն քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։


Այս պահին ոստիկանները պատ են կազմել ու միջանցք բացել, հավանաբար Ղուկասյանին շենքից դուրս բերելու համար։


Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ 8 անձ, ներառյալ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառքի գործով:

 
 
1/3084
bottom of page