top of page

Թրամփն Էրդողանին առաջարկել է միջնորդ լինել Ուկրաինայի հարցում. աղբյուր

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է միջնորդել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ Էրդողանը, իր հերթին, խնդրել է ԱՄՆ-ին օգնել Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը։ Թուրքական Hurriyet թերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների բանակցությունների մասին։

Թուրքիայի նախագահի վարչակազմը պաշտոնապես հայտարարել է, որ Էրդողանը և Թրամփը պայմանավորվել են ուկրաինական հակամարտությունը լուծելու համատեղ ջանքերի շուրջ։ Էրդողանը բանակցություններն արդյունավետ է որակել։

Ինչպես գրում է Hurriyet-ը, Թրամփն ընդգծել է Էրդողանի կարողությունը երկխոսություն վարել ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Այդ կապակցությամբ Թրամփը թուրք գործընկերոջն առաջարկել է միջնորդի դերում հանդես գալ։

bottom of page