top of page

Քանի մարդ է բերման ենթարկվել ԱԳՆ շենքի մոտից

Nov 20, 2022
1 min read

Այսօր Արտաքին գործերի նախարարության մոտից ոստիկանություն բերման է ենթարկվել 13 անձ։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից։


«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար նշված տարածքից ոստիկանություն բերման է ենթարկվել 13 քաղաքացի»,-հայտնեցին Ոստիկանությունից։


Նշենք. որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։


Հիշեցնենք, որ Ազատագրական շարժման ներկայացուցիչներն այսօր ակցիա են նախաձեռնել ԱԳՆ-ի մոտ ակնկալում են ԱԳՆ-ից ստանալ հետևյալ հարցերի պատասխանները` ինչ քարտեզների հիման վրա են կատարվելու սահմանագծման և սահմանազատման աշխատանքները, ինչ մասնագետներ են այդ գործընթացում ներգրավված, ով է ուզում իրականացնել այս սահմանազատումները։

1/3084
bottom of page