Առեղծվածային դեպք Երևանում. հայտնաբերվել է դի՝ ձեռքը մարմնից անջատված
Nov 20, 2022
1 min read

Դեկտեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Մաշտոցի պահպանության բաժնի ծառայողները ծառայության ընթացքում Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի են հայտնաբերել:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Երևանի բնակիչ, 20-ամյա Ա. Կաչակն էր:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն, քանի որ դիակի ձեռքերից մեկը մարմնից պոկված էր և ըստ ականատեսների՝ այն շների կողմից հնարավոր է հոշոտելու հետևանքով է եղել:




















