Արմավիրի մարզում շչակներ են գործարկվելու
Nov 20, 2022
1 min read

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիրի մարզում անցկացվելու է «ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու են Մեծամոր քաղաքի, Արշալույս, Ակնալիճ, Մայիսյան և Ֆերիկ համայնքների շչակները:
Խնդրում ենք չանհանգստանալ:




















