top of page

Այս երիտասարդն արժանի չէր սպանվել Ալիևի էգոյի պատճառով․ Թանկյանը՝ զոհված Ռուդիկ Ղարիբյանի մասին

Nov 20, 2022
1 min read


Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Գրառմանը կից հրապարակել է 3 զոհերից մեկի՝ Ռուդիկ Ղարիբյանի լուսանկարը։


«Հայաստանի և հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան մշտական պատերազմական հանցագործություն է։ Այս երիտասարդն արժանի չէր սպանվել բռնակալ Ալիևի էգոյի պատճառով: Սա Ռուդիկ Ղարիբյանն է Լոռու Ալավերդի քաղաքից։ Նա մեկ ամսից պետք է ավարտեր իր երկամյա ծառայությունը։ Ադրբեջանական զինուժի կողմից 19-ամյա Ղարիբյանը սպանվել է»։


Սերժ Թանկյանը գրառման ավարտին մեջբերել է Ռուդիկի 2021 թվականի հրապարակումը․


«Գնում եմ, բայց կվերադառնամ՝ միշտ ժպտալով»։

 
 
1/3084
bottom of page